Ներառական կրթության դերը մեր կրթօջախներում





ՀՀ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենիք 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, հանրակրթական դպրոցները պետք է ապահովեն  մատչելի կրթություն բոլորի համար:



Երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովումը, հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Սակայն մեր կրթօջախները հնարավորություն չունեին իրենց հարկի տակ առնելու այն երեխաներին, ովքեր ֆիզիկական կամ մտավոր խնդիրների պատճառով մեկուսացել են հասարակությունից:

Արտասահմանյան փորձը ցույց է տվել ,որ հատուկ կարիքներով երեխաների հասարակությունից մեկուսացումը պատճառ է դառնում կրկնակի և եռակի սթրեսի, ուստի նրանք պետք է ընդգրկվեն մեր շարքերը և իրենց զգան ինչպես հասարակության լիիրավ անդամ:

Արդեն 3 տարի է, ինչ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընդգրկվել է «Ներառական կրթություն» ծրագրի մեջ: Վերապատրաստվել են մանկավարժների մի խումբ’ սոցիոլոգ,հոգեբան և լոգոպետ, ովքեր ձեռք են բերել համապատասխան հմտություններ հատուկ կարիքներով աշակերտների հետ աշխատելու համար: 

Ամբողջ ուսուցչական անձնակազմը նույնպես վերապատրաստվել է և կարողանում է ընդհանուր դասապրոցեսի ընթացքում աշխատել այդ աշակերտների հետ: 

Մի քանի օր առաջ այցելել էի թիվ 3 հիմնական դպրոց ` հատուկ կարիքներով երեխաների հետ ավելի անմիջական շփան համար:
Ինձ հյուրընկալեցին 6-րդ դասարանի աշակերտները: Այդ դասարանում սովորում է նաև Նարեկը, ով պակաս ուշադրության կենտրոնում չէր և սովորում է ինչպես մյուսները:

Աշխարհագրության դաս էր. թեման՝ անտարկտիդան: Դասը բովանդակալից ու հետաքրքիր էր, իսկ աշակերտները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքը: Ուսուցչուհին հանձնարարել էր անտարկտիդան ներկայացնել «1 բառ,1 բառակապակցություն» մեթոդով: 

Դասին ակտիվորեն մասնակցեց նաև Նարեկը,ով հիանալի ներկայացրեց իր պատասխանը:Վերջում մենք նրան հարցրինք,թե ինչ լոգո կամ էսքիզ կպատկերի անտակտիային համարժեք, իսկ նա պատասխանեց.
-Ես պինգվին եմ նկարել:

Ստանալով համադասարանցիների,ուսուցչի և իմ խրախուսական ծափողջյունը ՝ Նարեկն իրեն շատ լավ զգաց և ոգևորված ասաց ,որ այսուհետ սովորելու է աշխարհագրության բոլոր դասերը:

Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիք ունեցողները:
         
                                                                                                             Սեդա Մկրտչյան
     

0 коммент.: