Բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր նյութը կարդալուց և տեսանյութը դիտելուց հետո կցանական օգնել Աշխեն Մկրտչային, կարող են դիմել հոդվածի և տեսանյութի հեղինակ Շուշան Օհանյանին՝ 091024677, shushan.ohanyan@gmail.com, facebook-ում կարող են գտնել այսպես՝ https://www.facebook.com/shushan.ohanyan
Շուշան Օհանյան
42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ, ապրում է Ագարակ քաղաքում` հայրական տանը: Աշխենի ծանր հիվանդության, դժվարին կացության մասին լսել էինք ամիսներ առաջ` Ագարակի մեր գործընկերներից: Որոշեցինք հանդիպել: Ու նրանք մեզ սիրով հյուրընկալեցին, հյուրասիրեցին քաղցրահամ մրգերով: Ու ծավալվեց զրույցը...
Աշխենի հիվանդության սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիրոզ, տրվեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Այսինքն` վիճակը օր-օրի բարդանում է: Աշխենը պարբարեբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում: Բայց հիմա...
"Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք: Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում":Աշխենն իրեն ֆինանսապես սատարելու հարցով շատերին է դիմել: Շատ քիչ մարդիկ են արձագանքել. նա նշեց ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի, և նրա հոր` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն` Մաքսիմ Հակոբյանի անունները:
"Իհարկե, այդ գումարներով լուրջ բուժումների մասին խոսելն ավելորդ է, բայց գոնե կարողանում եմ հոգալ դեղերի խնդիրը, ինչը շատ կարևոր է: Այն դեղերը, որոնք օգտագործել եմ ու... պիտի շարունակեի օգտագործել, շատ թանկ արժեն":
Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվեց ասցիտ, տրվեց 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում, նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:
"Ասում են, որ ես ինքս պիտի հոգամ այդ խնդիրը, իրենք հնարավորություն չունեն",-պատմում է Աշխենը:
Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Էրիկը ընդամենն ինը տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, երեխայի օրը սկսվում և ավարտվում է մայրիկի համար բուժման տարբերակներ փնտրելով: Նա անընդհատ փորձում է համացանցի օգնությամբ գտնել նոր բժիշկների, որոնք կարող են օգնել մայրիկին:
"Ես մտնում եմ համացանց, գտնում եմ հիվանդանոցներ, բժիշկներ...Հետո մամաս ընտրում է...",-իր կատարած գործի կարևորության բարձր գիտակցմամբ պատմում է Էրիկը: Տղան ամբողջովին ապրում է մոր հիվանությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անվանումները...
Բայց ակամա...հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից...ակնկալիք ունի. "Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ ձեռքս լավանա (նրա ձեռքի կոտրվածքը, բժիշների սխալի պատճառով, ցավալիորեն զգացնել է տալիս. երեխան չի կարողանում ազատ շարժել ձեռքը) ու մամայի հիմանդությունը բուժվի":
Տա' Աստված, Էրի'կ ջան, որ հայտնվեն Ձմեռ պապիկներ...
Հ.Գ. Փորձում եմ, բայց չեմ կարողանում մոռանալ այն պահը, երբ, հրաժեշտից առաջ, մեր` "Գորիսի մամուլի ակումբի" նախագահ տիկին Սուսաննայի նվիրած նոթատետրի հենց առաջին էջում, Էրիկը փութով գրեց. "Լյարդի ցիրոզ"...
Նա գրեց իր մանկության...ցավի մասին...
Աղբյուրը՝ «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ
0 коммент.:
Post a Comment