Քարահունջ համայնքի մանկապարտեզի շենքը վերանորոգված է

Գորիսի Երիտասարդ լրագրողների «Շառավիղ» ակումբը լուսաբանում է Քարահունջ համայնքի վերանորոգված մանկապարտեզի բացման արարողությունը:

Մանկապարտեզի շենքի վերանորոգումը հնարավոր է դարձել իրականացնել Քաութերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և Քարահունջ համայնքի՝ամբողջ ծրագրի 20 %-ի ներդրման միջոցով:

               

Հաջողակ բիզնես վարելու 6 դաս

Ճիշտ է, այս նյութն այնքան էլ չի համապատասխանում բլոգի թեմատիկային, սակայն Ձեզ ենք ներկայացնում հաջողակ բիզնես վարելու 6 հետաքրքիր ու կարևոր դասեր:

Թե ինչպես գյուղերն ունեցան իրենց կայքերը

  Երբ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նոր մեդիա գործիքներն աստիճանաբար դառնում են մեր առօրյայի մաս, երբ նրանց միջոցով հասնում ենք տեսանելի հաջողությունների,  ինչ խոսք, հաճախ մոռանում ենք այն մասին, որ դեռևս ունենք գյուղեր և շրջաններ , որոնց համար համակարգիչն ու համացանցն ասոցացվում են խաղերի ու «օդնօկլասնիկի» հետ:

  Սա ևս հասկանալի է, քանի որ համակարգչային գրագիտության, նոր մեդիա տեխնոլոգիաների ու համացանցի ճիշտ օգտագործման մասին համապատասխան դասընթացները և նախաձեռնությունները գյուղեր , կարծես թե,  չեն հասնում:

Ցավալի է, բայց փաստ:

 Սակայն նշված բնութագիրն այլևս Գորիսի շրջանի գյուղերին չի վերաբերվում:

 Կրթական և փորձնական գիտելիքների պակասի լրացուման մեծ պատասխանատվությունն իր վրա է  վերցրել  «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն:

 ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարության աջակցությամբ իրականացվող ՝«Տեղեկատվությունը որպես համայնքների զարգացման միջոց» ծրագրի շրջանակներում  տեղի են ունեցել նախատեսված գործնական հանդիպումները Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ակներ, Քարաշեն, Տեղ , Շինուհայր համայնքներից նախապես ընտրված երիտասարդների հետ, ովքեր ուսումնասիրել են բլոգ պատրաստելու և վարելու տեխնիկական գործիքները:

 Նախաձեռնության արդյունքն այն էր, որ այս պահին մենք ունենք ռեսուր, բավականին մեծ ռեսուրս՝  Գորիսի շրջանի 10 գյուղական համայնքների կայք-բլոգները, որտեղ  դասընթացն անցած երիտասարդներն ակտիվորեն գրում են իրենց համայնքների, համայքային խնդիրների նախաձեռնությունների մասին:

Ստորև ներկայացված են համապատասխան գյուղերն իրենց կայքէջերով:
Նախաձեռնությունն իսկապես օրինակելի է և հույս ունենանք, որ կգա ժամանակը, երբ մենք  կտեսնենք ՀՀ բոլոր գյուղերի ակտիվ երիտասարդների կողմից վարվող ակտիվ բլոգները:

Ձմե՛ռ պապիկներ, լսե՛ք Էրիկին. նրա խնդրանքն իր մայրիկի մասին է (վիդեո)


Բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր նյութը կարդալուց և տեսանյութը դիտելուց հետո կցանական օգնել Աշխեն Մկրտչային,  կարող են դիմել հոդվածի և տեսանյութի հեղինակ Շուշան Օհանյանին՝ 091024677, shushan.ohanyan@gmail.com, facebook-ում կարող են գտնել այսպես՝ https://www.facebook.com/shushan.ohanyan


Շուշան Օհանյան
42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ, ապրում է Ագարակ քաղաքում` հայրական տանը: Աշխենի ծանր հիվանդության, դժվարին կացության մասին լսել էինք ամիսներ առաջ` Ագարակի մեր գործընկերներից: Որոշեցինք հանդիպել: Ու նրանք մեզ սիրով հյուրընկալեցին, հյուրասիրեցին քաղցրահամ մրգերով: Ու ծավալվեց զրույցը...
Աշխենի հիվանդության սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիրոզ, տրվեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Այսինքն` վիճակը օր-օրի բարդանում է: Աշխենը պարբարեբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում: Բայց հիմա...

"Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք: Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում":Աշխենն իրեն ֆինանսապես սատարելու հարցով շատերին է դիմել: Շատ քիչ մարդիկ են արձագանքել. նա նշեց ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի, և նրա հոր` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն` Մաքսիմ Հակոբյանի անունները:
"Իհարկե, այդ գումարներով լուրջ բուժումների մասին խոսելն ավելորդ է, բայց գոնե կարողանում եմ հոգալ դեղերի խնդիրը, ինչը շատ կարևոր է: Այն դեղերը, որոնք օգտագործել եմ ու... պիտի շարունակեի օգտագործել, շատ թանկ արժեն":

Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվեց ասցիտ, տրվեց 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում, նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:
"Ասում են, որ ես ինքս պիտի հոգամ այդ խնդիրը, իրենք հնարավորություն չունեն",-պատմում է Աշխենը:

Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Էրիկը ընդամենն ինը տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, երեխայի օրը սկսվում և ավարտվում է մայրիկի համար բուժման տարբերակներ փնտրելով: Նա անընդհատ փորձում է համացանցի օգնությամբ գտնել նոր բժիշկների, որոնք կարող են օգնել մայրիկին: 

"Ես մտնում եմ համացանց, գտնում եմ հիվանդանոցներ, բժիշկներ...Հետո մամաս ընտրում է...",-իր կատարած գործի կարևորության բարձր գիտակցմամբ պատմում է Էրիկը: Տղան ամբողջովին ապրում է մոր հիվանությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անվանումները...
Բայց ակամա...հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից...ակնկալիք ունի. "Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ ձեռքս լավանա (նրա ձեռքի կոտրվածքը, բժիշների սխալի պատճառով, ցավալիորեն զգացնել է տալիս. երեխան չի կարողանում ազատ շարժել ձեռքը) ու մամայի հիմանդությունը բուժվի":
Տա' Աստված, Էրի'կ ջան, որ հայտնվեն Ձմեռ պապիկներ...

Հ.Գ. Փորձում եմ, բայց չեմ կարողանում մոռանալ այն պահը, երբ, հրաժեշտից առաջ, մեր` "Գորիսի մամուլի ակումբի" նախագահ տիկին Սուսաննայի նվիրած նոթատետրի հենց առաջին էջում, Էրիկը փութով գրեց. "Լյարդի ցիրոզ"...
Նա գրեց իր մանկության...ցավի մասին...



                                                                       Աղբյուրը՝ «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ

Գորիս գրառմամբ առաջին նստարանները



Այսօր գորիսեցիներին հաճելի անակնկալ էր սպասվում. Գորիս քաղաքում արդեն առկա են «Գորիս» գրառմամբ առաջին նստարանները:

Հուսով ենք, որ «Գորիս» գրառմամբ նստարանների տեղադրումը բարի ավանդույթ կդառնա:

 
Լուսանկարը՝ «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ի

Լուսանկարը՝ «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ի

«Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարության օրակարգ

  Գորիսի քաղաքապետարանը հրավիրվում է մասնակցելու «Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությանը, որը տեղի կունենա 2012թ-ի սեպտեմբերի 29-ին:

  Նախատեսվում են տարբեր բնույթի տոնական միջոցառումներ՝ բացման արարողություններ, ավանդական հյուրասիրություն, ցուցահանդեսներ, սպորտային միջոցառումներ, տոնական համերգ և հրավառություն: Հանդիսությունների սկիզբը՝ ժամը 11:00-ից:

                                                  ԾՐԱԳԻՐ

1. 11:00 – Սուրբ Հռիփսիմե եկեղեցու խաչի օծման արարողություն
2. 11:45 – Պսակադրություն Ակ. Բակունցի արձանում
3. 12:00 – Այցելություն Ակ. Բակունցի տուն-թանգարան
• Գրքի փառատոն
• Ելույթներ՝ Բակունցի դպրոցի աշակերտների կողմից

4. 13:00 - Գորիսյան ավանդական հյուրասիրություն Մաշտոցի փողոցում

5. 14:00-19:00 – 5.1 Բաց միջոցառումներ՝
• Պարային համարներ
• Ասմունք
• Նկարների ցուցադրություն
• Կերպարվեստ
• Ժող. Գործիքների համերգ
• Երեխաների հանդես

5.2 Գորիսի պետական դրամատիկական թատրոն
• <Գիքորը 21-րդ դարում> ներկայացում
• Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի համաժողով

6. 19:00 – Համերգային ծրագիր

7. 22:00 -Հրավառություն

Քաղաքացիական հասարակության մարզային համաժողողով Գորիսում

  Հունիսի 15-ին Գորիս քաղաքի «Սյունիք» հյուրանոցառեստորանային համալիրում մեկնարկեց  «Քաղաքացիական հասարակության օրակարգը» քաղաքացիական հասարակության մարզային համաժողովը:

  Այն հնարավորություն կընձեռնի մարզերում գործող և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՀԿ-ներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կառույցներին, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում, վերհանել և ձևակերպել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխման ճանապարհով:

 Համաժողովին մասնակցում են Սյունիքի և Վայոց Ձորի ՀԿ-ներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքային ակտիվ խմբերի անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, որոնց թիվն անցնում է հարյուրը:

 Հանդիպմանն իրենց բացման խոսքով հանդես եկան «ԳՈՒՄ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության շահերի պաշտպանության մասնագետ Տաթևիկ Մելիքյանը:

 Այնուհետև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրեց օրենսդրության գործընթացը Հայաստանում և դրա միջամտության լավագույն ժամանակահատվածներն ու մեթոդները:

 Այս պահին թիմերն աշխատում են թեմատիկ աշխատանքային խմբերում, որոնք թվով 12-ն են:

  Վերհանված խնդիրները հիմք կհանդիսանան Երևանում ստեղծված աշխատանքային խմբերի համար, որոնք խնդիրներին կտան համապատասխան ձևակերպում, կհավելեն խնդիրների ցանկը, կմշակեն առաջարկներ և կներկայացնեն Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողով մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի սկիզբը:

  Համաժողովն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Համաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ԳՈՒՄ ՀԿ-ն: