Քաղաքացիական հասարակության մարզային համաժողողով Գորիսում

  Հունիսի 15-ին Գորիս քաղաքի «Սյունիք» հյուրանոցառեստորանային համալիրում մեկնարկեց  «Քաղաքացիական հասարակության օրակարգը» քաղաքացիական հասարակության մարզային համաժողովը:

  Այն հնարավորություն կընձեռնի մարզերում գործող և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՀԿ-ներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կառույցներին, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում, վերհանել և ձևակերպել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխման ճանապարհով:

 Համաժողովին մասնակցում են Սյունիքի և Վայոց Ձորի ՀԿ-ներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքային ակտիվ խմբերի անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, որոնց թիվն անցնում է հարյուրը:

 Հանդիպմանն իրենց բացման խոսքով հանդես եկան «ԳՈՒՄ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության շահերի պաշտպանության մասնագետ Տաթևիկ Մելիքյանը:

 Այնուհետև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրեց օրենսդրության գործընթացը Հայաստանում և դրա միջամտության լավագույն ժամանակահատվածներն ու մեթոդները:

 Այս պահին թիմերն աշխատում են թեմատիկ աշխատանքային խմբերում, որոնք թվով 12-ն են:

  Վերհանված խնդիրները հիմք կհանդիսանան Երևանում ստեղծված աշխատանքային խմբերի համար, որոնք խնդիրներին կտան համապատասխան ձևակերպում, կհավելեն խնդիրների ցանկը, կմշակեն առաջարկներ և կներկայացնեն Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողով մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի սկիզբը:

  Համաժողովն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Համաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ԳՈՒՄ ՀԿ-ն:



                             


0 коммент.: