Թե ինչպես գյուղերն ունեցան իրենց կայքերը

  Երբ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նոր մեդիա գործիքներն աստիճանաբար դառնում են մեր առօրյայի մաս, երբ նրանց միջոցով հասնում ենք տեսանելի հաջողությունների,  ինչ խոսք, հաճախ մոռանում ենք այն մասին, որ դեռևս ունենք գյուղեր և շրջաններ , որոնց համար համակարգիչն ու համացանցն ասոցացվում են խաղերի ու «օդնօկլասնիկի» հետ:

  Սա ևս հասկանալի է, քանի որ համակարգչային գրագիտության, նոր մեդիա տեխնոլոգիաների ու համացանցի ճիշտ օգտագործման մասին համապատասխան դասընթացները և նախաձեռնությունները գյուղեր , կարծես թե,  չեն հասնում:

Ցավալի է, բայց փաստ:

 Սակայն նշված բնութագիրն այլևս Գորիսի շրջանի գյուղերին չի վերաբերվում:

 Կրթական և փորձնական գիտելիքների պակասի լրացուման մեծ պատասխանատվությունն իր վրա է  վերցրել  «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն:

 ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարության աջակցությամբ իրականացվող ՝«Տեղեկատվությունը որպես համայնքների զարգացման միջոց» ծրագրի շրջանակներում  տեղի են ունեցել նախատեսված գործնական հանդիպումները Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ակներ, Քարաշեն, Տեղ , Շինուհայր համայնքներից նախապես ընտրված երիտասարդների հետ, ովքեր ուսումնասիրել են բլոգ պատրաստելու և վարելու տեխնիկական գործիքները:

 Նախաձեռնության արդյունքն այն էր, որ այս պահին մենք ունենք ռեսուր, բավականին մեծ ռեսուրս՝  Գորիսի շրջանի 10 գյուղական համայնքների կայք-բլոգները, որտեղ  դասընթացն անցած երիտասարդներն ակտիվորեն գրում են իրենց համայնքների, համայքային խնդիրների նախաձեռնությունների մասին:

Ստորև ներկայացված են համապատասխան գյուղերն իրենց կայքէջերով:
Նախաձեռնությունն իսկապես օրինակելի է և հույս ունենանք, որ կգա ժամանակը, երբ մենք  կտեսնենք ՀՀ բոլոր գյուղերի ակտիվ երիտասարդների կողմից վարվող ակտիվ բլոգները:

0 коммент.: