Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա




Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա: Այդ մասին News.am-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:


Վերջինս նշեց, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:


Վերջինս ընդունել է առաջարկը եւ սեփական նախաձեռնությամբ առաջարկել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:

0 коммент.: