<<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպության կողմից ՝ Եվրոպական միության ֆինասնավորմամբ և <<Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան>> կազմակերպության համաֆինանսավորմամբ Գորիսի Երիտասարդական միության գրասենյակում տեղի ունեցավ <<Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան>> ծրագրի մասկակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը: Հանդիպմանը ներկա էին այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների՝ <<Երեխաների պաշտպանության թիմերի>> անդամները :
Այդ թիմերում ընդգրկված են այն հաստատությունների ներկայացուցիչները, որոնք անմիջական կապ ունեն երեխաների հետ: Ծրագրի շրջանակներում թիմի բոլոր անդամները վերապատրաստվում են <<Երեխաների պաշտպանությունը բռնություններից>> թեմայով:
Հանդիպման ավարտին քննարկվեցին հետագա անելիքները և հետագա համագործակցության հնարավոր տարբերակները:
0 коммент.:
Post a Comment