Գորիսի քաղաքապետարանը այս տարվա կապիտալ նորոգումների գերակա ուղղություններից մեկը համարում է փողոցների գիշերային լուսավորության ցանցի բարելավումը:
Գորիս քաղաքի փողոցների գիշերային լուսավորության ցանցը վերջին տարիներին համալրվել է նոր լուսակետերով: Վերջին 3 տարվա կտրվածքով կարող ենք ասել, որ յուրաքանչյուր տարի ավելացվել է 70-90 լուսակետ: 2011թ-ի դրությամբ քաղաքում կա 420 լուսակետ:
Լուսավորության ցանցի բարեկարգման աշխատանքները արդեն մեկնարկվել են: Համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներով լուսավորվելու են քաղաքի հետևյալ փողոցները՝
1. Սևյան նրբանցք - Կոմերիտմիության փողոցներ
2. Առաքելյան փողոց
3. Կոմիտաս - Թոզ Կապ փողոցներ
4. Զ. Անդրանիկ փողոց
5. Արշակունիների փողոց
6. Մաշտոցի փողոց /Մաշտոցի և Ավանգարդ հատող փողոցից մինչև Սանդի ձոր անվանյալ տարածք/
Այդ նպատակով կտեղադրվեն 115 նոր լուսակետ:
<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ> ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ լուսակետեր կավելացվեն նաև քաղաքի հետևյալ փողոցներում՝
1.Սյունիքի փողոց /Զ. Անդրանիկ –Ավանգարդ/
2.Վ. Մամիկոնյան փողոց /Դավիթ Բեկ –Առաքելյան/
3. Ս. Խանզադյան – Գորիս գյուղ տանող ճանապարհ
4. Սաթյան և Մակիչի փողոցները իրար կապող հետիոտնանց
5. Նոր կյանք փողոց
Ընդհանուր առմամբ կտեղադրվեն 103 լուսակետ:
Աշխատանքները սկսվել են մարտ ամսից և կավարտվեն 2 ամսվա ընթացքում:
Գորիսի քաղաքապետարանը ջանք չի խնայում, որ աշխատանքները ընթանան հավուր պատշաճի, և որ տարեվերջին հպարտանանք Գորիսյան գիշերային լուսավոր քաղաքով:
0 коммент.:
Post a Comment