Ֆրանսիայի Ազգային ժողովը` ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը մարտին պետք է քննարկվի Վերին պալատում՝ Սենատում։
«Ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» օրինագիծ ձևակերպումն Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո փոխարինվել է «Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող» օրինագիծ ձևակերպմամբ (որն իր մեջ ներառում է նաև հրեաների Հոլոքոսթը)։
0 коммент.:
Post a Comment