Հոկտեմբերի 21-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ <<Սոցիալական Կանաչ տուն>> ծրագրի բնակարանաբաշխման հանձնաժողովի նիստ, որին՝ <<Համագործակցությունը որպես հաջողության բանաձև>> ծրագրի շրաջանակներում մասնակցում էր նաև ԳԵՄ նախագահ Կարինե Մովսիսյանը:
Հանձնաժողովի կազմում նիստին մասնակցում էին Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, Շվեյցարական զարգացման գործակալության ներկայացուցիչ Վարազդատ Հովհաննիսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Զոյա Ղազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանը, <<Բարի երթ>> ՀԿ նախագահ Էլմիրա Բալասանյանը, <<Գորիս-զարգացում>> ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Տատինցյանը, քաղաքապետարանի սոցիալական հարցերով պատասխանատու Արմինե Հովհակիմյանը և քաղաքապետարանի իրավաբան Լիանա Ղահրամանյանը:
Ներկայացվեց նախօրոք մշակված շահառուների ընտրության չափորոշիչները, ինչպես նաև մոտ 600 հոգանոց հերթից ընտրված 120՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները , որից հետագայում ընտանեկան այցելությունների և քննարկման արդյունքում կընտրվեն 20 կոնկրետ շահառու ընտանիքները:
Ընտանեկան այցելություններին՝ որպես հանձնաժողովի անդամ, մասնակցելու է նաև Գորիսի Երիտասարդական միությունը:
0 коммент.:
Post a Comment