Հոկտեմբերի 8 -ին ժամը 12:00-ին մոտ 60 հոգանոց՝ աշխարհի տարբեր երկրների Սահմանադրական Դատարանների ղեկավարներից և անդամներից կազմված պատվիրակությունը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ այցելել է Սյունիքի մարզ՝ Տաթևեր ճոպանուղի և Տաթևի Վանական համալիր, որտեղ նրանց ընդունել են Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Զավեն Աբեղա Յազիչյանը և Տաթև համայնքի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը: Այցի ընթացքում նրանք ծանոթացան Սյունիքի մարզի գեղատեսիլ բնությանը , ինչպես նաև Տաթևի Վանական համալիրի բազմադարյա պատմությանը:
Տաթևի Վանքի հինավուրց կամարների ներքո հնչում էր կենդանի, հոգևոր երաժշտություն
, որը հնարավոր էր դարձել Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և հովանավորչությամբ:
Տաթևի Վանքի հինավուրց կամարների ներքո հնչում էր կենդանի, հոգևոր երաժշտություն
, որը հնարավոր էր դարձել Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և հովանավորչությամբ:
0 коммент.:
Post a Comment