Հանդիպում որոշում ընդունողների հետ


<<Համագործակցությունը որպես հաջողության բանաձև>>  ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 23-ին  ԳԵՄ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Գորիս համայնքի  ավագանու անդամների հետ:  
Հանդիպմանը մասնակցում էին նաև փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության ներկայացուցիչ Վահան Դանիելյանը , ինչպես նաև Գորիս համայնքի մի խումբ երիտասարդներ:

 Ծրագրի ղեկավար Կարինե Մովսիսյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր դրույթները և օրակարգը:

Փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը Գորիս համայնքի 2 ընթացիկ ծրագրերի օրինակով ցույց տվեց, որ ցանկության և համայնքային մտածելակերպի առկայության դեպքում  մոբիլիզացնելով համայնքի ներքին և արտաքին ռեսուրսները հնարավոր է այդ  համագործակցությունը օգտագործել ի շահ համայնքի զարգացմանը:  
Կար նաև մեկ այլ կարծիք ավագանու անդամների կողմից, որ  հնարավոր չէ նմանատիպ համագործակցություն Գորիս համայնքում, քանի որ ռեալ կյանքը այլ բան է ցույց տալիս:

Հանդիպումն անցավ բուռն կառուցողական քննարկման մթնոլորտում:

0 коммент.: