Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովում

Քաունթերփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացչության  <<Քաղաքացիական հասարակություն և տեղական ինքնակառավարման աջակցություն>> ծրագրի  <<Օրենսդրական օրակարգի քննարկման օր>> նախաձեռնության  շրջանակներում սեպտեմբերի 7-ին , ժամը 11:00-ին <<Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի>> աշխատանքային խումբը՝ Կ. Մովսիսյանի գլխավորությամբ հանդիպեցԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ: Հանդիպման շրջանակներում ներկայացրեց <<ՀՀ ոստիկանության մասին>> օրենքում 5 օրենսդրական փոփոխություններ պահանջող նախաձեռնությունը, ինչպես նաև նախաձեռնություններ զինվորականների սոցիալական վիճակի բարելավվման ուղղությամ: 


Հրայր Կարապետյանը պատրաստակամորեն խոստացավ առաջարկները տրամադրել համապատասխան փորձագետների քննարկմանը և համաձայնվեց հետագայում նույնպես մասնակցել նմանատիպ հանդիպումների: Նա նաև  իր մեծ զբաղվածության  պատճառող առաջարկեց  որոշ հանդիպումներ անց կացնել իր օգնականների հետ , ինչպես նաև առաջարկեց ԱԺ այցելելու որոշ անհարմարություններ շրջանցելու նպատակով որոշ հանդիպումներ անց կացնել իր պատգամավորական գրասենյակում:



Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները առավելապես վերաբերում էին զինվորների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդրմանն ու բանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերի ու պատահարների վերաբերյալ  տեղեկատվության բացակայությանը:


Նախաձեռնությանը մասնակցում էին նաև Քաունթերփարթ ինթերնեյշնլ  կազմակերպության Հայաստանյան ներկայացչության ղեկավար Ալեքս Սարդարը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյան: 

Հանդիպումն անցավ փոխադարձ հարգանքի և ջերմ աշխատանքային մթնոլորտում, որի համար ՀԿ-ները իրենց շնորհակալությունը հայտնեցին Հրայր Կարապետյանին:

0 коммент.: