Հանդիպում ԳԵՄ-ում

Օգոստոսի 10-ին <<Համագործակցությունը որպես հաջողության բանաձև>> ծրագրի շրջանակներում  Գորիսի Երիտասարդական Միության գրասենյակում  տեղի ունեցավ հանդիպում-քննարկում համայնքի տարբեր թաղամասերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ներկաներին ծանոթացնել ծրագրի դրույթներին, նպատակներին ու խնդիրներին: Հանդիպման ընթացքում նշվեց , որ ԳԵՄ-ը ակնկալում է  ծրագրի ողջ ընթացքում ունենալ համայնքի տարբեր թաղամասների բնակիչների ներգրավվածությունն եւ աջակցությունը ծրագրի գործընթացին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի շահառու-բնակիչներ դոմիկների թաղամասից, ինչպես նաև  բնակարանի կարիք ունեցող փախստականները և համայնքի սոցիալապես անապահով այլ խմբերի ներկայացուցիչներ:

0 коммент.: