Հանդիպում Օրենսդրական օրակարգի քննարկման օրվա շրջանակներում

Քաունթերփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացչությունն իր <<Քաղաքացիական հասարակություն և տեղական ինքնակառավարման աջակցություն>> ծրագրի շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ ս/թ սեպտեմբերի սկզբին նախատեսում է կազմակերպել Օրենսդրական օրակարգի քննարկման օր: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել ԱԺ- քաղաքացիական հասարակություն համագործակցության մշակույթի ամրապնդում:

Նախաձեռնության շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի 2011թ-ի աշնանային նստաշրջանին ընդառաջ նախատեսվում է աշխատանքային հանդիպումներ կազմակերպել ԱԺ մշտական հանձնաժողովների և դրանցից յուրաքանչյուրի իրավասության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ) միջև:

Քննարկումների նպատակն է աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ  ՔՀԿ-ներին հնարավորություն ընձեռել ՀՀ օրենսդիրների ուշադրությունը ներկայացնել իրենց շահառուների առջև ծառացած և շուտափույթ օրենսդրական լուծում պահաջող հիմնախնդիրները:

Նախաձեռնության շրջանակներում սույն թվականի օգոստոսի 23-ին ժամը 12:00-ին Հանրային ցանցի գրասենյակում (Նախկին Մերգելյան ինստիտուտ, 213 սենյակ) տեղի ունեցավ   <<Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի>>   հետ աշխատող քաղ.հասարակության աշխատանքային խմբի հանդիպում: Քննարկվեցին ոլորտին վերաբերվող որոշ օրենսդրական նախաձեռնություններ :


Ձեռք բերվեց պայմանավորվածություն երկրորդ հանդիպման վերաբերյալ , որը տեղի կունենա ս/թ սեպտեմերի 2-ին ժամը 18:00 նույն գրասենյակում: 
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց իրենց առաջարկներով  հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը:
 

0 коммент.: